Հուլիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատի Երեւանյան փողոցում նկատել են, որ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի եւ կանգնել՝ փորձելով օգնություն ցուցաբերել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխան տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: