Խաբարովսկում կործանված Տու-95 ռմբակոծիչի անձնակազմի 2 անդամները մահացել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ ՊՆ տեղեկությունների համաձայն՝ հայտնաբերվել են նրանց մարմինները։ Ինքնաթիռում եղել է 7 մարդ, որոնցից 5-ը ողջ են։

Հիշեցնենք, որ Տու-95-ը վայր էր ընկել ուսումնական թռիչքի ժամանակ։