Հայաստանի Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
Հովհաննես Մանուկյանն այս պահին գտնվում է արձակուրդում, որն անցկացնում է արտերկրում։
Նախարարի հրաժարականը պետք է հաստատի հանրապետության նախագահը։ Նոր նախարարի թեկնածության մասին առայժմ տեղեկություններ չկան։
NEWS.am-ի տեղեկություններով, հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Ծովինար Խաչատրյանը։





























