Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանին՝ 55-ամյակի կապակցությամբ, NEWS.am-ին հայտնել են Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունից։ Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է, որ Սերժ Սարգսյանի մեծ կենսափորձը «ծառայել և դեռ ծառայելու է Հայաստանին ու հայ ժողովրդին»։

Բացի այդ, ԱԺ նախագահը նշել է, որ հայոց պետության ղեկավարի համբերությունն ու աշխատասիրությունը պետք է օրինակ ծառայեն քաղաքական ցանկացած գործիչի համար։ Աբրահամյանը նաև վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանը կհասնի նոր բարձունքների և հայտարարել ՀՀ նախագահի բոլոր ձեռնարկումներին աջակցելու իր պատրաստականության մասին։

Շնորհավորական ուղերձի վերջում Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին մաղթել առողջություն, ուժ, էներգիա, հաջողություն ու երջանկություն։