Մեծ Բրիտանիայում փրկել են գոլֆի 6 գնդակ կուլ տված գերմանական հովվաշանը: Այս մասին հաղորդում է The Daily Mirror-ը:
Սկզբում շատ տերը՝ Դեւիդ Լարսոնը որոշել է, որ իր 7-ամյա շան ինքնազգացողությունը վատացել է կերած ոսկորների պատճառով, սակայն Նյուքասլի կենդանաբույժները նրա օրգանիզմում օտար մարմիններ են հայտնաբերել:
«Ես չէի կարողանում դրան հավատալ: Շունն ինձ մոտ է ընդամենը 18 ամիս եւ այդ ընթացքում երբեք շփում չի ունեցել գոլֆի գնդակների հետ»,-նշել է սեփականատերը՝ ենթադրելով, որ գնդակները մերֆիի օրգանիզմում են հայտնվել ավելի վաղ, հաղորդում է Gazeta-ն:
Ներկայումս հովվաշունը կազդուրվում է տանը: Լարսոնի խոսքով, վիրահատությունից հետո շունն ավելի աշխույժ ու երջանիկ տեսք ունի:



























