Թուրքիայի Բոլու նահանգում հորդառատ անձրեւի հետեւանքով 2 ավտոբուսների վարորդներ չեն կարողացել կառավարել ավտոբուսները, որի հետեւանքով 2 ավտոբուսներն էլ շրջվել են։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բոլու նահանգում 2 ավտոբուսների շրջվելու հետեւանքով մահացել է 6 եւ վնասվածքներ ստացել մոտ 40 ուղեւոր։

Նշվում է, որ 2 ավտոբուսներն էլ պատկանել են միեւնույն ընկերությանը։