Հունաստանի ֆինանսների փոխնախարար Նադյա Վալավանին հրաժարական է տվել՝ միջազգային վարկատուների հետ կնքված համաձայնագրի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին ուղղված իր նամակում նա գրել է, որ պատրաստ է եղել դիմակայել մարտահրավերներին եւ գնալ մինչեւ վերջ, բայց վարկատուների հետ կնքված նոր համաձայնագիրը միայն արագացրել է եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու գործընթացը, հաղորդում է Gazeta-ն:
«Մեր պատվիրակությունը Բրյուսելից վերադարձել է պարտավորություններով եւ մեռելածին միջոցառումներով: Մեր բարեփոխումները գնահատելիս վարկատուներն ամեն անգամ դնելու են պայմանը՝ կամ դուրս գալ եվրոգոտուց, կամ ավելի խիստ տնտեսման միջոցառումներ իրականացնել: Նման պայմաններում ես այլեւս չեմ կարող մնալ կառավարության կազմում»,-գրել է Վալավանին:
Նա հույս է հայտնել, որ «պայքարը վարկատուների դեմ» կշարունակվի:





























