Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դեռեւս հնարավոր չի համարում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության  հետ կոալիցիա կազմելու տարբերակը։ Այս մասին նա հայտարարել է կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշի հետ ունեցած հանդիպման ավարտին։

«ԺԴԿ-ի հետ կոալիցիա կազմելը դեռեւս չի ուրվագծվում, բայց բանակցությունները կշարունակվեն։ Այդ կուսակցության 80 անդամ անցել են խորհրդարան, դա շանս է  եւ՛ ԺԴՊ-ի, եւ՛ Թուրքիայի համար»,- ասել է Դավութօղլուն Դեմիրթաշի հետ բանակցությունների ավարտին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վարչապետը կուսակցությանը կոչ է արել կողմնորոշվել Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների մղած զինված պայքարի հարցում իրենց դիրքորոշման հարցում։