ՍՍ զորքերի նախկին սպա Օսկար Գրենինգը, ով հայտնի է որպես «Օսվենցիմի հաշվապահ», դատապարտվել է 4 տարվա ազատազրկման զանգվածային սպանությանը նպաստելու համար։

94-ամյա Գրենինգին մեղավոր են ճանաչել համակենտրոնացման ճամբարի 300 հազար բանտարկյալների սպանությանը նպաստելու մեջ։

Գրենինգի պարտականությունների մեջ էր մտնում բանտարկյալներին պատկանող գումարները առգրավելը եւ հաշվելը, այդ պատճառով  նա ստացել էր «հաշվապահ» մականունը, գրում է BBC -ի Ռուսական ծառայությունը։

Ապրիլին կայացած դատական նիստի ժամանակ Գրենինգը հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել սպանությունների բարոյական, բայց ոչ իրավաբանական մեղքը։

Նա հաստատել էր, որ 1942թ. ճամբարում հայտնվելուց հետո նա տեղյակ էր գազախցիկներում իրականացվող սպանությունների մասին։