Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ Panavia Tornado ռմբակոծիչը Կիպրոս կղզու Ակրոտիրի բազայում վայրէջքի ժամանակ ինքնաբերաբար 2 հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնում է Cyprus Mail-ը։
«Վայրէջքի ժամանակ կործանիչը անհայտ պատճառներով 2 հատ Brimstone հրթիռ է արձակել։ Երկրի վրա զոհեր եւ ավերածություններ չկան։ Դեպքի առնչությամբ ստուգումներ են ընթանում»,- մեջբերում է թերթը բազայի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Գրեյի խոսքը։
«Հրթիռները ընկել են ոչ մեծ բարձրությունից»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
Բազայում կա 8 հատ Tornado կործանիչ, որոնք մասնակցում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հատուկ գործողութուններին։



























