Օմսկի քաղաքային հիվանդանոցում մահացել է զորանոցի փլուզման պատճառով վիրավորված եւս մեկ քաղաքացի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին։

«Այսօր Օմսկի քաղաքային հիվանդանոցում զորանոցի փլուզումից ստացած վերքերի պատճառով մահացել է ռազմադեսանտային զորքերի ուսումնական կենտրոնի եւս մեկ զինծառայող»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը։

Այսպիսով զոհերի թիվը հասել է 24-ի։