«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի եւ 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները: Սահմանադրության նշված գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար հրապարակվում է՝ տեղադրվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։

Սահմանադրական փոփոխությունների նախագծի փաթեթը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սահմանադրության նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչեւ օգոստոսի սկիզբը: Դրանից հետո այն պետք է ներկայացվի նախագահին, հավանության արժանանալու դեպքում՝ ներկայացվի ԱԺ, այնուհետեւ նոր նշանակվի հանրաքվեի օր: Այդ ընթացքում նախատեսվում է անցկացնել քաղաքական եւ մասնագիտական քննարկումներ: