Գերմանիայի փախստականների հետ կանցլեր Անգելա Մերկելի զրույցի ժամանակ պակիստանցի մի աղջիկ լաց է եղել։

Այն բանից հետո, երբ Մերկելը հայտարարել է, որ ոչ բոլոր ներգաղթյալները կարող են մնալ Գերմանիայում, աղջիկը սկսել է արտասվել։

«Ես ամեն բան հասկանում եմ, սակայն պետք է ասեմ սա։ Քաղաքականությունը բարդ բան է, հատկապես երբ դուք հիմա իմ առջեւ եք գտնվում։ Իհարկե դուք շատ հաճելի մարդիկ եք, սակայն մենք չենք կարող բոլոր ներգաղթյալներին ասել՝ եկե՛ք Գերմանիա։ Ոմանք պետք է լքեն մեր երկիրը»,- ասել է նա, փոխանցում է Gazeta-ն։ Դրանից հետո նա մոտեցել է լացող աղջկան, շոյել գլուխը եւ ասել, որ նա մեծ աշխատանք է արել։

Աղջիկը, որի ընտանիքին արտաքսում է սպառնում, ասել է, որ ուրիշներն իրոք կարող են վայելել կյանքը։ Աղջկա հայրը աշխատանքի թույլտվություն չունի, իսկ ինքը չի կարող շարունակել ուսումը Գերմանիայում։