Հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում hուլիսի 14-ին, ժամը 21.50-ին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել 1987 թ. ծնված Արտաշ Ս.-ն, ով հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան հետնամասում սուր առարկայի վրա վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 14-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Գոմաձոր եւ Ցամաքաբերդ տանող ճանապարհի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Արտաշ Ս.-ին խոհանոցային դանակով հարվածել եւ վնասվածքները հասցրել է 31-ամյա Հրաչյա Մ.-ն:
Իրեղեն ապացույց խոհանոցային դանակը վերցվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունը: Կատարվում է հետաքննություն:





























