Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի անկախացման անհնարինության մասին: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

«Կատալոնիան անկախ չի լինի»,- լեհ գործընկերոջ՝ Էվա Կոպաչի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել է Ռախոյը:

Ըստ Gazeta-ի, ավելի վաղ Իսպանիայի Սահմանադրական դատարանը Կատալոնիայի անկախության հռչակման շուրջ անցկացված խորհրդանշական հանրաքվեն անօրինական էր ճանաչել: