Խաղաղ օվկիանոսում, Սողոմոնյան կղզիների մոտ 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը:

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լետա քաղաքից 75 կմ հեռավորության վրա, հաղորդում է Gazeta-ն:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Միաժամանակ, Ցունամիի մասին նախազգուշացումների Խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել է ցունամիի հնարավորության մասին: