Փարիզում լույս տեսնող Charlie Hebdo երգիծաթերթի գլխավոր տնօրեն եւ հրատարակիչ Լորան Սուրիսոն հայտնել է, որ պարբերականին այլեւս մտադիր չէ հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
«Մենք Մուհամեդին նկարում էինք, որպեսզի պաշտպանենք սկզբունքը, որի համաձայն յուրաքանչյուրը կարող է նկարել այն, ինչ ուզում է»,-նշել է Սուրիսոն, հաղորդում է Gazeta-ն:
Բացի այդ, Սուրիսոն հավելել է, որ ամսագիրը տարված չէ իսլամի քննադատությամբ: Խմբագրի կարծիքով, այն երեւույթները, որոնց համար մեղադրում են մահմեդականներին, կարելի է հայտնաբերել նաեւ այլ կրոններում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 12 մարդ:





























