Չինաստանի բնակիչն արտասովոր էլեկտրամոբիլ է նախագծել: Նորույթը ներկայացվել է Հայնանի ավտոմոբիլային ցուցահանդեսի ժամանակ:
Ըստ newsru.com-ի, Հայկոու գավառի 27-ամյա բնակիչն այն կառուցել է կես տարվա ընթացքում՝ ծախսելով 30 հազար յուան:
Չեն Յինկսին այնքան արագ է կառուցել մեքենան, որ ցուցահանդեսի մեկնարկին չի հասցրել ավարտել ինտերիերը: Չնայած դրան, մեքենայի արտաքինն ուշադրություն է գրավում:
Իսկ ահա տեխնիկական բնութագրերն այնքան էլ տպավորիչ չեն: Էլեկտրամոբիլը կարող է ընթանալ ընդամենը 60 կմ/ժ արագությամբ: Ամեն դեպքում, Չենը հույս ունի, որ կարող է գումար վաստակել՝ իր ստեղծագործությունը տրամադրելով ֆոտոսեսիաների համար:
































