Լոս Անջելեսի երկնքում կայծակը հարվածել է օդանավին, որը սակայն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջներին:
Alaska Airlines ավիաընկերության օդանավը դուրս է եկել Լոս Անջելեսի օդանավակայանից միջադեպից մի քանի րոպե առաջ եւ ողեւորվել Վաշինգթոն: Օդանավում եղել է 159 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ:
Կայծակի հարվածից հետո օդաչուն որոշել է, որ օդանավը հնարավոր է վնասված լինի, եւ հետ է վերադարձել, հեռուստաալիքին պատմել է Alaska Airlines-ի ներկայացուցիչը: Վայրէջքը կատարվել է տեղի ժամանակով 13.40-ին (Երեւանի ժամանակով 00.40-ին): Տուժածներ չկան:





























