Բուրունդիի նախագահական ընտրությունների սկսվելուց մի քանի ժամ առաջ  մայրաքաղաք Բուժումբուրեում հրաձգություն է սկսվել:

Քաղաքի մի քանի թաղամասերում լսվում են ականների պայթյուններ եւ կրակոցներ:

Բուրունդիում բռնության ալիք էր բռնկվել, երբ նախագահ Պիեռ Նկուրունզիզան հայտարարել էր նախագահական ընտրություններում երրորդ անգամ առաջադրվելու մասին, թեեւ դա հակասում է երկրի սահմանադրությանը, հաղորդում է  BBC-ին: