Դոնալդ Թրամփը լրացուցիչ ձայներ է հավաքել սենատոեւր Ջոն ՄաքՔեյնի մասին մի շարք սկանդալային հայտարարություններից հետո եւ գլխավորել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների վարկանիշը:
Հարցումն իրականացրել է The Washington Post-ը եւ ABC հեռուստաալիքը: Հեռախոսով հարցեր են ուղղվել 1002 պատահական բաժանորդների, որոնք ձայնի իրավունք ունեն: հարցման սխալմունքը կազմում է մինչեւ 3,5 տոկոս:
Միլիարդատեր Դոնալդ Թրամփն արդեն ունի ԱՄՆ բանկչության 24 տոկոսի աջակցությունը, որոնք հանրապետականների կողմնակից են: Նրան հետեւում է Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերը (13 տոկոս): Վարկանիշի առաջին եռյակը եզրափակում է Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը (12 տոկոս), հաղորդում է Informing-ը:
Չնայած վարկանիշի նման կտրուկ թռիչքին, մի շարք փորձագետներ համարում են, որ այն հայտարարությունները, որոնք արել է Թրամփը՝ կապված ՄաքՔեյնի կասկածելի զինվորական արշանիքների մասին, կարող է վերջում նրա դեմ դուրս գան:
Ինչ վերաբերում է դեմոկրատների նախընտրություններին, ապա հարցման մասնակիցների 63 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
Նշենք, որ Թրամփը հանդես է գալիս ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների նորմացման օգտին: Նա իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել է աշխատատեղերի ավելացում, նաեւ կողմ է ամերիկա-մեքսիկական սահմանի հսկողության խստացմանը: Թրամփը խոստանում է ոչնչացրել «Իսլամական պետությունը»:





























