Ամենաքիչը երկու մարդ է զոհվել չինական Հեցզե քաղաքում տեղի ունեցած պայթյունների շարքի հետեւանքով:
Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Հեցզեի քաղաքային զբոսայգու մուտքի մոտ: Ներկա դրությամբ հայտնի է երկու զոհերի մասին: Տուժել է ամենաքիչը 24 մարդ, որոնցից 3-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է НТВ-ն:
Ոստիկանությունը կասկածում է, որ պայթյունն իրականացրել է 33-ամյա գյուղաբնակ մի տղամարդ: Հանցագործության դրդրապատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանությունում հաղորդել են, որ ենթադրյալ մարդասպանը գործազուրկ է եղել եւ երկար ժամանակ տառապել է ծանր հիվանդությունից:





























