Վլադիվոստոկից Հոնկոնգ ուղեւորվող օդանավի սրահում ուղեւորներից մեկն իրարանցում է առաջացրել, հաղորդում է  «Վոստոկ Մեդիա»-ն:

Հաղորդագրությունում ասվում է, որ հարբած տղամարդուն, ով վիրավորել է մյուս ուղեւորներին, կապել են անվտանգության գոտիներով, կպչուն ժապավենով եւ պառկացրել միջանցքում:

Անցկացրած ստուգումից հետո երիտասարդին վարչական պատասխանատվության են ենթարկել խուլիգանության եւ հասարակական վայրերում հարբած հայտնվելու համար: