Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մեկնաբանելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «տարված է ՆԱՏՕ-ն փորձարկման ենթարկելու գաղափարով»: Այս մասին Սահակաշվիլին նշել է The Independent թերթին տված հարցազրույցում:

«Պուտինը չի հարգում ազգային սահմանները, եւ նա ձգտելու է ամեն ուղղությամբ առաջ շարժվելու»,-ասել է նա ու հավելել. «Ես 2008-ին կանխատեսել եմ, որ Ուկրաինան հաջորդն է լինելու»: Սահակաշվիլին ընդգծել է, որ Ուկրաինայից հետո հաջորդը կարող են լինել Բալթյան երկրները, հաղորդում է Gazeta-ն:

Նրա խոսքով, չի կարելի պնդել, որ «նրանք չեն վերադառնա Վրաստան կամ Ադրբեջան»:

«Պուտինը տարված է ՆԱՏՕ-ն փորձարկման ենթարկելու գաղափարով: Դա պարզ էր իմ եւ նրա երկարատեւ խոսակցություններին»,-ասել է Օդեսայի նահանգապետը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ այդ հարցազրույցը կատարվել է 2015-ի մայիսին՝ Սահակաշվիլիի Օդեսանի նահանգապետ նշանակվելուց հետո: