Լոռու մարզում 11-ամյա աղջնակի ժայռից ընկնելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին Լոռու մարզի Գարգառ գյուղում: 11-ամյա աղջնակը ընկել է ժայռից եւ մինչեւ շտապօգնության ժամանելը՝ արդեն մահացած է եղել:

Մահացածը Լոռու մարզի Գյուլագարակ գյուղից է: