Toshiba Corp.-ի նախագահ Հիսաո Տանական, ինչպես նաեւ փոխնախագահներ Նորիո Սասակին եւ Ատսուտոշի Նիշիդան հրաժարական են տվել ընկերության հաշվետվության արհեստականորեն բարձրացման շուրջ առաջացած աղմուկից հետո, որը պարզ է դարձել անկախ աուդիtiց հետո, հաղորդում է  Kyodo News-ը:

Ըստ անկախ աուդիտի տվյալների՝ ընկերությունում վեց տարվա ընթացքում պարզվել է օպերացիոն շահույթի աճ, որը կազմում է մոտ 151,8 մլն իեն (1,2 մլրդ դոլար): Աուդիտորները նշել են, որ ընկերության հաշվետվությունում խախտումներ թույլ են տրվել  վեց տարի շարունակ, հաղորդում է Gazeta-ն:

Ընկերության նախագահի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, անցել է տնօրենների խորհրդի նախագահ Մասասի Մուրոմատիին: