Հայաստանցի ուսանողուհին ավտովթարի է ենթարկվել Գերմանիայում:
Գերմանիայում ՀՀ դեսպանատնից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ աղջկան հարվածել է տրամվայը: «Արդեն երկու վիրահատություն է կատարվել, նախատեսվում է նաեւ երրորդը»,-նշել է աղբյուրը:
Տուժած աղջկա մայրը մտադիր է մեկնել դստեր մոտ: Գերմանիայում Հայաստանի դեսպանատունը կապի մեջ է հիվանդանոցի եւ աղջկա ընտանիքի հետ:





























