Հայաստանի 4 ներկայացուցիչներ շարունակում են պայքարը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Առաջնությունը մեկնարկել է Լեհաստանի Շեցին քաղաքում օգոստոսի 16-ին եւ կավարտվի օգոստոսի 22-ին: Հայաստանի 8 ներկայացուցիչներից 4-ը պարտվել են դեռ նախնական փուլերում: Պայքարը շարունակում են Կարեն Այլազյանը (51 կգ), Հարություն Աբրահամյանը (69 կգ), Ազատ Դավթյանը (91 կգ) (երեքն էլ Երեւանից) եւ ծանր քաշային Հովհաննես Օհանյանը (Գյումրի): Բոլոր 4-ն էլ արդեն մտել են քառորդ եզրափակիչ:



















