Ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ Սիրիայում արվիահարվածի հետեւանքով սպանվել է  «Ալ-Կաիդայի» առաջնորդներից մեկը:

Պենտագոնի հայտարարությունում ասվում է, որ Մուհսին ալ-Ֆադլին, ով  «Ալ-Կաիդային» ենթակա «Խորասան» խմբավորման ղեկավարն էր, հուլիսի սկզբին մահացել է Սարմադա քաղաքի մոտ: 

Ըստ ամերիկյան հետախուզության տվյալների՝ նա ուղղորդվել է «Ալ-Կաիդայի» կողմից Պակիստանից Սիրիա արեւմտյան կոալիցիայի ուժերի դեմ հարձակվելու նպատակով:

Մուհսին ալ-Ֆադլին հանգուցյալ Ուսամա բեն Լադենի մերձավորներից մեկն է եղել եւ այն քչերից է, որ տեղյակ է եղել 2001թ-ին Նյու-Յորքում եւ Վաշինգտոնում նախապատրաստվող ահաբեկչությունների մասին, հաղորդում է  BBC-ին: