Ճապոնիայում ջերմային հարվածի հետեւանքով ավելի քան վեց հազար մարդ է տուժել մեկ շաբաթվա ընթացքում: Նրանցից 14-ը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Ներկա դրությամբ Ճապոնիայի որոշ թաղամասերում արդեն մի քանի օր է, ինչ ջերմաստիճանը հասնում է 37 աստիճանի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ողջ երկրում հուլիսի 13-19-ը շտապ օգնության ծառայություն է դիմել 6 հազար 165 մարդ:

Տուժածների կեսից ավելին 65-ից բարձր տարիք ունի: