Մեքսիկական Նայարիտ նահանգում ավտոբուսը բաղվել է բեռնատարի եւ մարդատար ավտոմեքենայի: Ինչպես հաղորդել են տեղի իշխանությունները՝ ամենքիրը յոթ մարդ է զոհել, եւս 19-ը վիրավոր է:

Ավտովթարը տեղի է ունեցել Թեփիկ-Սան-Բլաս ավտոմայրուղու հատվածներից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ դուրս է եկել հանդիպակաց  ճանապարհ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բոլոր տուժողները տարվել են հիվանդանոց: Իրականացվում  է դեպքի քննություն: