Աֆղանստանի Ֆարյաբ նահանգի շուկաներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով առնվազն 10 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել Ֆարյաբ նահանգի ամենաբարդաշատ շուկաներից մեկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: