Ամենաքիչը երեք զբոսաշրջիկ զոհվել եւ 12-ը տուժել է ինդոնեզիական Ճավա կղզում՝ հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Նգլիման գյուղում: Ըստ Ինդոնեզիայի բնական աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն՝ ժայռը փլուզվել է 105 մ բարձրունքից հենց տեղի զբոսաշրջիկների վրա, ովքեր լողում էին դրա տակ գտնվող ջրվեժում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տուժածներից հինգը լուրջ վնասվածքներ է ստացել, իսկ յոթը՝ աննշան: Բոլոր վիրավորները տարվել են հիվանդանոց:





























