ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփն իր մրցակցին՝ Հարավային Քարոլինայի սենատոր Լինդսի Գրեմին «ապուշ» է անվանել եւ հրապարակել նրա անձնական հեռախոսահամարը: Այդ մասին հաղորդում է Huffington Post-ը:
Ելույթ ունենալով Հարավային Քարոլինայում, Թրամփը հայտարարել է, թե լսել է, թե ինչպես է Գրեմն իրեն «տխմար» անվանել վերջին հարցազրույցներից մեկում: Միլիարդատերը պատմել է, թե ինչպես է մի քանի տարի առաջ Գրեմը զանգահարել իրեն եւ խնդրել հիշատակել սեփական անունը Fox News-ի եթերում՝ դրական ենթատեքստով՝ թողնելով հեռախոսահամարը:
Թրամփը հրապարակել է հեռախոսահամարը եւ հավաքվածներին առաջարկել է զանգահարել Գրեմին: Ավելի ուշ սենատորի գրասենյակում հաստատել են, որ այդ համարն իսկապես քաղաքական գործչին է պատկանում:





























