Ֆիլիպիններում ջրհեղեղներից եւ սողանքներից մահացել է 19 մարդ, 8-ն անհետ կորել է իսկ շուրջ 125 հազար մարդ տուժել է, հաղորդում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ նշվել էր, որ Ֆիլիպինների հյուսիսային մասում արդեն մի քանի օր է շարունակվում են հորդառատ անձրեւները: Ճանապարհների մի մասը հայտնվել է ջրի տակ:

Բոլորից շատ տուժել են Լուսոն, Դոլինա, Կագայան նահանգներն ու մայրաքաղաք Մանիլան: Ավելի քան 3 հազար մարտ տարհանվել է: