Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործի նյութերում հայտնվել է «Չեչնիայի ինչ-որ բարձրաստիճան ներկայացուցիչ», որի անունը նախկինում շրջանառվում էր Սուլիմա եղբայրների եւ Ռուսլան Յամադաեւի, ինչպես նաեւ  «Կոնվերս-գրուպի» համասեփականատեր Ալեքսանդր Անտոնովի սպանության գործում: Այդ մասին հաղորդում է «Ռոսբալտը»՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: 

Ըստ պարբերականի տվյալներ՝ «Չեչնիայի այդ բարձրաստիճան պաշտոնյան» հրահանգներ է տվել հանրապետության բնակիչ Ասլանբեկ Դադաեւին, Էլիմ Փաշա Խանցուեւին եւ Տիմուր Իսաեւին, ովքեր հանդիսանում են Ռուսաստանի հերոս Ռուսլան Յամադաեւի անմիջական մարդասպանները: 

Աղբյուրները պնդում են, որ Նեմցովի սպանության գործի հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ռուսլան Գերեմեեւը նույնպես կապ է հաստատել այդ նույն բարձրաստիճան պաշտոնյայի հետ  քաղաքական գործչի սպանության նախապատրաստման ժամանակ:

Պարբերականի տվյալներով՝ Չեչնիայի բարձրաստիճան պաշտոնյան անգամ հանդիպել է Գերեմեեւի եւ Զաուր Դադաեւի հետ, ով համարվում է Նեմցովի վրա կրակողը, «Պրեզիդենտ-Հյուրանոցում»:

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել է 2015թ-ի փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում: