Ֆալկենբերգ շվեդական քաղաքում  երկու մարդու են կալանավորել, որոնց մոտ 550 կգ պայթուցիկ է եղել: 

Ինչպես հաղորդում է The Local-ը՝ պայթուցիկը հայտնաբերվել է երկու տներում եւ ավտոմեքենայում:  Պայթուցիկի ապօրինի պահպանության մեջ կասկածվում են 30-ամյա եւ  41-ամյա տղամարդիկ:

Ըստ շվեդ դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչ Քրիստիան Կրապեդալի՝ կալանավորներից մեկը Հալանդում այդ քաղմիավորման անդամ է հանդիսանում: Տեղի բաժանմունքի առաջնորդը հաղորդել է, որ այդ ակտիվիստը օրեր առաջ միությունը լքելու դիմում է ներկայացրել: