Pearson հրատարակչատունը վաճառում է Financial Times թերթը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերությունում իր աղբյուրները:

Աղբյուրները հրաժարվել են նշել նոր սեփականատիրոջ անունը՝ հավելելով միայն, որ այն համաշխարհային մեդիահոլդինգ է, հաղորդում է Gazeta-ն:

Pearson-ում համարում են, որ եկել է նման ակտիվ վաճառելու իդեալական ժամանակը: Ընկերությունը վերջերս կրթական գրականության հրատարակման գծով առաջատար է դարձել եւ ցանկանում է իր ռազմավարությունը կենտրոնացնել այդ ոլորտում: Գործարքի արժեքը եւս չի բացահայտվում: