Բելառուսի 140-րդ շինարարական գործարանը  ստեղծել է նոր «Կայման» հետախուզադիվերսիոն զրահամեքենա:

Ինչպես հաղորդում է «Բելառուսական ռազմական թերթը»՝ մեքենայի ստեղծման վրա գործարանը ծախսել է չորս ամիս:  Մոտ ժամանակներս  «Կայմանը» փորձարկումների կանցնի:  Զրահամեքենան նախատեսված է հետախուզական եւ դիվերսիոն օպերացիաների անցկացման համար:

Զրահամեքենայի ընդհանուր քաշը կազմում է մոտ յոթ տոննա: Այն ընդունակ է զարգացնել մինչեւ 110կմժ արագություն:«Կայմանն» ընդունակ է տեղափոխել մինչեւ վեց զինվորական: