Երկու դեռահասներ կալանավորներ ձերբակալվել են այն բանից հետո, երբ Օքլահոմա նահանգում հայտնաբերվել են նրանց ընտանիքների անդամներից 5-ի դիերը՝ հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Բրոքեն-Էրրոու քաղաքի ոստիկանության ներկայացուցչին:

Համաձայն հեռուստաալիքի տեղեկությունների՝ երիտասարդները 16 եւ 18 տարեկան են ու ձերբակալվել են հանցագործության վայրի մոտակայքում: Հաղորդվում էր, որ նրանք զոհվածների հարազատներն են:

Դեռահասներից մեկին շատ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց՝ երկրորդը չի տուժել, հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ոստկանն նշել է, որ չի կարողանում նման դեպք հիշել 100 հազար բնակչություն ունեցող քաղաքի պատմության մեջ: