Հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցեր։ Կողմերը նաեւ քննարկել են Արցախի կառույցների ու ԱՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացման ուղիները։





























