Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված քարով) շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում՝ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին, Հ. Ք.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի 503 ՏՍ 63 համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է` ճանապարհը դարձնելով մասամբ երթեւեկելի:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 59-ամյա Հ. Ք.-ն տեղափոխվել է Չարենցավան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարների իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ եւ հոսանքազրկել ավտոմեքենան:



































