Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր՝ հուլիսի 23-ին ժամանում է Հայաստան։
ՀԱՊԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ, Բորդյուժան նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացնելու է ՀԱՊԿ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին, նաեւ քննարկել են Կովկասյան տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն ապահովելու հարցերը։
Այցի շրջանակներում Բորդյուժան նաեւ հանդիպելու է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին․




























