ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ընդունել է, որ բանակցությունների գործընթացին միշտ զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվել: Այդ մասին նա հաղորդել է Բաքվում՝ նշում է APA-ն:

Նրա խոսքերով՝ Բաքու կատարած այցը տարածաշրջանային այցելության ավարտն է: 

«Մի քանի օր առաջ մենք այցելեցինք Երևան և այնտեղ հանդիպել ենք նախագահի ու ԱԳՆ ղեկավարի հետ: Երևանում անցկացրած հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք ընթացիկ իրավիճակը բանակցային գործընթացում, ինչպես նաև այնպիսի հարցեր, որոնք կապված են շփման գծում տիրող իրավիճակի հետ», -նշել է Իգոր Պոպովը:

Դիվանագետը ասել է, որ նրանք հանդիպումներ են անցկացրել Վիեննայում:

«Մենք Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական նիստը անցկացրեցինք, տեղեկացրեցինք մեր գործընկերներին անցկացվող քննարկումների մասին»մ-հավելել է նա:

Ի.Պոպովը նշել է, որ Բաքվում նրանք արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ և այդ հանդիպման ժամանակ քննարկվել է բանակցությունների առաջընթացին վերաբերող հարցեր: