Համացանցում ուկրաինական նոր քրոսովերի լուսանկարներ են հայտնվել, որը, ենթադրաբար, զանգվածային թողարկում կունենա: Մեքենայի նախատիպի դիզայնը մշակել են Askaniadesign Carstyling Studio ստուդիայի աշխատակիցները:
Ըստ OnPress.info-ի, լեգենդար «զապորոժեցի» մոտիվներով քրոսովեր ստեղծելու գաղափարը դիզայներները դեռեւս մի քանի առաջ են հղացել: 2015 թվականի սկզբին Askaniadesign Carstyling Studio-ի դիզայներները ստեղծել են կատարելագործված տարբերակը, իսկ հիմա ներկայացրել են նոր՝ արդիականացված ЗАЗ-965 Crossover տարբերակը:
Ցավոք, ինտերիերի լուսանկարներ առայժմ չեն հրապարակվում: Հայտնի չեն նաեւ դրա սերիական արտադրության ժամկետները:































