Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում արված ծաղիկների լուսանկարները իրարանցում են առաջացրել համացանցում: Մուտանտ ծաղիկների լուսանկարները արագորեն տարածվել են եւ ստիպել են մարդկանց նորից խոսել 4 տարի առաջ այդ տարածաշրջանում տեղի ունեցած աղետից հետո ճառագայթման բարձր մակարդակի մասին:
Լուսանկարները Twitter_ի միկրոբրոգում տեղադրել է @San_Kaido օգտատերը: Նա անսովոր տեսքով բույսերը նկատել է երկրաշարժից ու ցունամիից լրջորեն տուժած ատոմակայանից ոչ հեռու: Ինքը՝ լուսանկարիչն ապրում է ատոմակայանից 110 կմ հեռավորության վրա գտնվող Նասուսիոբարա քաղաքում, հաղորդում է RG-ն:
Ոմանք համարել են, որ լուսանկարները կեղծ են, սակայն հեղինակը պնդում է, որ դրանք իրական են: Միաժամանակ մասնագետները նշում են, որ նման տեսքով բույսերը բոլորովին էլ ճառագայթման արդյունք չեն: Նման ծաղիկներ կարող են աճել տարբեր պատճառներով, այդ թվում քիմիական նյութերի կամ բակտերիաների ազդեցությամբ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտին Ֆուկուսիմայում հզոր երկրաշարժ ու ցունամի է տեղի ունեցել, որի հետեւանքով վթարվել էր «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը:



























