Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Նիսան Xterra» մակնիշի 34 LC 500 (վարորդ` Տ. Թ.), «Օպել Կորսա» մակնիշի 34 FM 563 եւ «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի 001 CC 31 պետհամարանիշերով (վարորդ` Վ.Ա.) ավտոմեքենաները:

«Նիսան Xterra» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 7-ամյա Հ. Հ.-ն հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: