Լիբանանի ափերի մոտ ներգաղթյալներով ռետինե նավակ է խորտակվել, որն ուղեւորվում էր Եվրոպա: Ըստ նախնական տվյալների՝ խորտակման հետեւանքով զոհվել է 40 մարդ:

«Իմ գործընկերները խոսում են փրկվածների հետ, որոնք այսօր  հասել են Սիցիլիա. նրանք հաղորդել են, որ անհետացել է 35-40 մարդ», -պատմել է ՄԱԿ-ի Փախստականների գործերով գործակալության ներկայացուցիչ Ֆեդերիկո Ֆոսսին, հաղորդում է BBC-ին: 

Նման դեպքեր տեղի են ունենում, քանի որ ավելի շատ ներգաղթյալներ են Եվրոպա մեկնում պատերազմող երկրներից: Այսպես, 2014թ-ի սեպտեմբերին Տաջուրա քաղաքի մոտ նավ է խորտակվել, որում 250 ներգաղթյալներ են եղել: Միայն 36 մարդու է հաջողվել փրկվել: Անցած շաբաթ նման միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ, զոհվել է վեց ներգաղթյալ: