Կոռուպցիայի կասկածանքով կալանավորվել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Դանիյար Նարիմբաեւը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Բիշքեքի Հոկտեմբերյանի շրջանի դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել կասկածյալին: Նա կլինի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում»,-հայտնել են երկրի գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նարիմբաեւին ձերբակալել էին կոպուցիոն գործով:




























