Թաիլանդում մարդկանց առեւտրի հետ կապ ունենալու կասկածանքով 72 մարդ է ձերբակալվել: Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ, նրանց թվում  է նաեւ ոստիկանության մեկ գեներալ:

Ընդգծվում է, որ Թաիլանդի պատմության ընթացքում դա մարդավաճառության ամենամեծ դեպքն է, որ կանխվել է իրավապահների կողմից, հաղորդում է  BBC-ին:

Հետաքննությունը սկսվել է այս տարվա մայիսին, երբ Մալայզիայի հետ սահմանին հայտնաբերվել են ներգաղթյալների մի քանի գերեզմաններ: Ոստիկանությունը ենթադրել է, որ նրանք մահացել են ճամբարներում, որտեղ մարդավաճառները պահում են իրենց զոհերին: Հաղորդվում է, որ նրանք մահացել են կամ սովից, կամ հիվանդություններից:

Համաձայն Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ զոհվածները պատկանել են Ռոհինջա ժողովրդին ու հանդիսացել են Մյանմարի, Բանգլադեշի քաղաքացիներ: